ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 305
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
17.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«17» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 1996 թ. N 305

Քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի կոնյակի գործարանի կողմից հարկերի ուշացումներով վճարումները և դրանց հետ կապված տույժերի հաշվարկումը հիմնականում պայմանավորված են 1994-1995 թվականների ընթացքում մթերված գյուղատնտեսական մթերքների դիմաց պատրաստի արտադրանքի առաքմամբ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի կոնյակի գործարանն ազատել հարկերը ժամանակին չվճարելու համար 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկված և դեռևս չվճարված տույժերից` 1073,5 հազ. դրամի չափով:

2. Երևանի կոնյակի գործարանի կողմից 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 1325,8 մլն դրամ ապառքների վճարման ժամկետը հետաձգել մինչև 1996 թվականի դեկտեմբերի 1-ը` առանց հաշվարկելու դրանք չվճարելու համար սահմանված տույժերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 17-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան