«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 1996 թ. N 305
Քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի կոնյակի գործարանի կողմից հարկերի ուշացումներով վճարումները և դրանց հետ կապված տույժերի հաշվարկումը հիմնականում պայմանավորված են 1994-1995 թվականների ընթացքում մթերված գյուղատնտեսական մթերքների դիմաց պատրաստի արտադրանքի առաքմամբ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի կոնյակի գործարանն ազատել հարկերը ժամանակին չվճարելու համար 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկված և դեռևս չվճարված տույժերից` 1073,5 հազ. դրամի չափով:
2. Երևանի կոնյակի գործարանի կողմից 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 1325,8 մլն դրամ ապառքների վճարման ժամկետը հետաձգել մինչև 1996 թվականի դեկտեմբերի 1-ը` առանց հաշվարկելու դրանք չվճարելու համար սահմանված տույժերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 17-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |