ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 124
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
25.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տերետրոսյան
«25» ապրիլի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 1996 թ. N 124

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու Եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի N 19 որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. սեփականաշնորհել «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» պետական ձեռնարկությունը` «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 124210 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 124210 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 12421 բաժնետոմսի` յուրաքանչյուրի 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 25858 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Թույլատրել «Շինարար» ՍՊԸ-ին գնել Արմավիրի մարզի գյուղատնտեսության վարչությունից վարձակալած 23080 հազ. դրամ արժեքով գույքը:

2.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.1. Սեփականաշնորհել «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտրի դուստր ձեռնարկությունը` դրա հիման վրա «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտուր» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

3.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

3.3.«Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտրի դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 2230 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 2230 դրամ:

3.5. Կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 2230 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 2230 սովորական բաժնետոմսի:

3.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով)` պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 223 բաժնետոմս` 223 հազ. դրամ մեկնարկային գնով:

3.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6219,5 հազ. դրամ:

3.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

3.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտուր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.10. Սահմանել, որ «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտուր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

3.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտուր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում իրականացնել աճուրդը:

4.1. Թույլատրել «Հայբուժսերվիս» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից վարձակալած 2795 հազ. դրամ արժեքով գույքը:

4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 19 որոշման 5.2.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5.2. «Հայատրակցիոն» տնօրինություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Զաքյան» խաղասրահը և այն սեփականաշնորհել կոլեկտիվին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Որոշումը լրացնել նոր բովանդակությամբ 5.3.-րդ կետով`

«5.3. Թույլատրել անհատ ձեռներեց Գագիկ Սուրենի Գրիգորյանին գնել «Հայատրակցիոն» տնօրինություն» պետական ձեռնարկությունից վարձակալած 65 հազ. դրամ արժեքով գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Այդ կապակցությամբ որոշման 5.3, 5.4, 5.5, 5.6, 57, 5.8, 5.9 և 5.10-րդ կետերը համապատասխանաբար համարել 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9, 5.10 և 5.11-րդ կետեր:

Որոշման 5.5-րդ կետում` «կանոնադրական հիմնադրամը` 2510 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2510 հազ. դրամ» բառերը փոխարինել «կանոնադրական հիմնադրամը` 2415 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2415 հազ. դրամ» բառերով:

Որոշման 5.7-րդ կետում` «502 բաժնետոմսի» բառերը փոխարինել` «483 բաժնետոմսի» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան