|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1996 թ. N 124
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու Եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի N 19 որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. սեփականաշնորհել «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» պետական ձեռնարկությունը` «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
1.2. «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
1.3. «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 124210 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 124210 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 12421 բաժնետոմսի` յուրաքանչյուրի 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 25858 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տնտհաշվարկային վերանորոգման տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
2.1. Թույլատրել «Շինարար» ՍՊԸ-ին գնել Արմավիրի մարզի գյուղատնտեսության վարչությունից վարձակալած 23080 հազ. դրամ արժեքով գույքը:
2.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.1. Սեփականաշնորհել «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտրի դուստր ձեռնարկությունը` դրա հիման վրա «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտուր» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
3.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
3.3.«Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտրի դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 2230 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 2230 դրամ:
3.5. Կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 2230 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 2230 սովորական բաժնետոմսի:
3.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով)` պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 223 բաժնետոմս` 223 հազ. դրամ մեկնարկային գնով:
3.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6219,5 հազ. դրամ:
3.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
3.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտուր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.10. Սահմանել, որ «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտուր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
3.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայմանրամեծառ» ԱՄՖ-ի Արտաշատի մանրամեծածախ առևտուր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում իրականացնել աճուրդը:
4.1. Թույլատրել «Հայբուժսերվիս» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից վարձակալած 2795 հազ. դրամ արժեքով գույքը:
4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 19 որոշման 5.2.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5.2. «Հայատրակցիոն» տնօրինություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Զաքյան» խաղասրահը և այն սեփականաշնորհել կոլեկտիվին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Որոշումը լրացնել նոր բովանդակությամբ 5.3.-րդ կետով`
«5.3. Թույլատրել անհատ ձեռներեց Գագիկ Սուրենի Գրիգորյանին գնել «Հայատրակցիոն» տնօրինություն» պետական ձեռնարկությունից վարձակալած 65 հազ. դրամ արժեքով գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Այդ կապակցությամբ որոշման 5.3, 5.4, 5.5, 5.6, 57, 5.8, 5.9 և 5.10-րդ կետերը համապատասխանաբար համարել 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9, 5.10 և 5.11-րդ կետեր:
Որոշման 5.5-րդ կետում` «կանոնադրական հիմնադրամը` 2510 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2510 հազ. դրամ» բառերը փոխարինել «կանոնադրական հիմնադրամը` 2415 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2415 հազ. դրամ» բառերով:
Որոշման 5.7-րդ կետում` «502 բաժնետոմսի» բառերը փոխարինել` «483 բաժնետոմսի» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 25-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |