ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 293
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
13.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«13» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 1996 թ. N 293

Քաղ. Երևան

 

«ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Շամպայն գինիների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կողմից ակցիզային հարկի դրույքաչափի սխալ կիրառման հետևանքով ավելի հաշվարկված հարկերի պետական բյուջե վճարման սահմանված ժամկետների ուշացման համար հաշվարկված տույժերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շամպայն գինիների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունն ազատել 1995 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ակցիզային հարկի դրույքաչափի սխալ կիրառման հետևանքով 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սխալ հաշվարկված ակցիզային հարկի գծով հաշվարկված տույժերից` 29946,4 հազ. դրամի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 13-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան