ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՏԱՐԲԵՐՆՅՈՒԹՄԵԾԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 292
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
13.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«13» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 1996 թ. N 292

Քաղ. Երևան

 

«ՀԱՅՏԱՐԲԵՐՆՅՈՒԹՄԵԾԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայում 1995 թվականին տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Հայտարբերնյութմեծառ» պետական ձեռնարկությունը սեփական միջոցների հաշվին շուկայի տարածքում իրականացրել է անհետաձգելի շինարարական աշխատանքներ, որի հետևանքով հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության «Հայտարբերնյութմեծառ» պետական ձեռնարկությունն ազատել սահմանված ժամկետներում հարկերի վճարումներն ուշացնելու համար 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկված և բյուջե չվճարված 12942,8 հազար դրամ տույժերից: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 13-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան