ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 285
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
06.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«6» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 1996 թ. N 285

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի ծանր ֆինանսական վիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացումը խթանելու նպատակով ՈՒԵՖԱ-ի կողմից համապատասխան ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և բացառության կարգով թույլատրել նրանց Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ձորաղբյուրի հանրապետական գլխավոր մարզաբազայի գույքի ու տարածքի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության արդյունաբերական տեխնիկումի հանրակացարանի մասնաշենքի (քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 23) ու տարածքի վարձակալության վերաբերյալ կնքվելիք պայմանագրում նշված գույքի և տարածքների վարձակալական վճարի չափը որոշել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 6-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան