«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«3» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1996 թ. N 278
Քաղ. Երևան
«ԳԵԴԵՎՈՆ ՌԻԽՏԵՐ» ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՍՈՒՄԲՐԵՎԻՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը և թույլատրել «Գեդևոն Ռիխտեր» հունգարական դեղագործական ֆիրմայի Երևանի ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել անզգայացնող դեղանյութերի խմբին պատկանող սումբրևին դեղամիջոցը (10 միլիլիտրանոց 1500 սրվակ):
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղամիջոցի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման անվտանգությունը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|