ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԵԴԵՎՈՆ ՌԻԽՏԵՐ» ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՍՈՒՄԲՐԵՎԻՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 278
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
03.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«3» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 1996 թ. N 278

Քաղ. Երևան

 

«ԳԵԴԵՎՈՆ ՌԻԽՏԵՐ» ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՍՈՒՄԲՐԵՎԻՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը և թույլատրել «Գեդևոն Ռիխտեր» հունգարական դեղագործական ֆիրմայի Երևանի ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել անզգայացնող դեղանյութերի խմբին պատկանող սումբրևին դեղամիջոցը (10 միլիլիտրանոց 1500 սրվակ):

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղամիջոցի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման անվտանգությունը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան