«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 1996 թ. N 250
Քաղ. Երևան
ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման կենտրոնական մրցութային խորհրդի առաջարկությունը և հաստատել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Հայավտոճան» հանրապետական արտադրական միավորման Հայաստանի մայրուղիների ծրագրի իրականացման գրասենյակի կողմից սարքավորումների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի արդյունքները հաստատելու մասին» մրցութային խորհրդի 1996 թվականի հուլիսի 9-ի որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 16-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|