ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2425-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2425-Ա

«16» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի հունիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի հ.125/2, Զ. Քանաքեռցու փողոցի հ.123, Շինարարների փողոցի հ.h․25 և 29, Մամիկոնյանց փողոցի հ.39/2, Լենինգրադյան փողոցի հ.50, Տիտոգրադյան փողոցի հ.1/8, Աղայան փողոցի հ.19/1, Մարգարյան փողոցի հ.22/2, Բակունցի փողոցի հ.2, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.5/2, Իսահակյան փողոցի հ.14/22, Շերամի փողոցի հ.111/10, Նար Դոսի փողոցի հ.21, Ազատության պողոտայի հ.10, Կ. Ուլնեցու փողոցի հ.57/2, Տիգրան Մեծի պողոտայի հ.71, Վ. Վաղարշյան փողոցի հ.հ.8/1 և 19, Միկոյան փողոցի հ.14, Ն. Տիգրանյան փողոցի հ.27, Լեփսիուսի փողոցի հ.13, Բագրատունյաց փողոցի հ.11, Սեբաստիա փողոցի հ.հ.22 և 102/1, Արաբկիր 25-րդ փողոցի հ.17, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի հ.3/1, Դավթաշեն 1-ին թաղամասի հ.11/1, Փ. Բուզանդի փողոցի հ.1/5, Մ. Խորենացու փողոցի հ.35, Գրիբոյեդովի փողոցի հ.հ.2/8 և 26, Ն. Ադոնցի փողոցի հ.15, Իսահակյան փողոցի հ.8, Սաֆարյան փողոցի հ.1/3, Գ. Նժդեհի փողոցի հ.37/9, Գ. Հովսեփյան փողոցի հ.38/3, Խաղաղ Դոնի փողոցի հ.16, Շիրվանզադեի փողոցի հ.15/12, Տ. Պետրոսյան փողոցի հ.11/2, Հանրապետության փողոցի հ.62, Արցախի պողոտայի հ.հ.14 և 18, Չարենց փողոցի հ.42,Վարդանանց փողոցի հ.5, Նազարբեկյան փողոցի հ.19/9, Մ. Մաշտոցի պողոտայի հ.հ.22/8 և 37/6, Կոմիտասի պողոտայի հ.58, Նանսենի փողոցի հ.17, Աբովյան փողոցի հ.39, Եզ. Կողբացու փողոցի հ.28, Սայաթ-Նովայի պողոտայի հ.26, Գյուլիքևխյան փողոցի հ.2/1, Ջուղայի փողոցի հ.19, Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկ, Սեբաստիայի փողոցի հ.26, Պուշկինի փողոցի հ.21/3, Աբովյան փողոցի հ.33, Թոթովենցի փողոցի հ.8/4 հասցեների դիմաց թվով 58 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հունիս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան