«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«21» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 1996 թ. N 262
Քաղ. Երևան
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությունը և համաձայնվել ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանին որպես պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածություն հատկացված Երևանի Մ. Մաշտոցի պողոտայի N 9 շենքի 1 սենյականոց բնակարանը բացառության կարգով սեփականաշնորհելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի առաջարկության հետ:
2. Երևանի քաղաքապետին` իրականացնել նշված բնակարանի սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 21-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|