ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 262
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/8, օգոստոս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
21.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«21» օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 1996 թ. N 262

Քաղ. Երևան

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությունը և համաձայնվել ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանին որպես պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածություն հատկացված Երևանի Մ. Մաշտոցի պողոտայի N 9 շենքի 1 սենյականոց բնակարանը բացառության կարգով սեփականաշնորհելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի առաջարկության հետ:

2. Երևանի քաղաքապետին` իրականացնել նշված բնակարանի սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 21-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան