«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 1996 թ. N 246
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը «Հայպայթարդ» պետական ձեռնարկության միջոցով Ռուսաստանի Դաշնությունից հանրապետության շինարարության և լեռնահանքային արդյունաբերության համար ձեռք բերել և 1996 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրել 80 տոննա արդյունաբերական պայթուցիկ նյութ` N 6 ԺՎ տեսակի ամոնիտ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 8-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|