ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 534-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի N 534-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
«Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» ՊՀ-ի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գնումների բաժնի պետ
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|