ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 785-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Շահումյան փողոց 8 հասցեում գտնվող, 51.966.194,08 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 536,86 քմ մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,04056 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 16102024-09-0059 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)։
2. Կոմիտեի նախագահին՝ ծառայության պետի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |