«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 1996 թ. N 235
Քաղ. Երևան
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ 600 ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՏԵՂՈՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԵՔՈՒՄՈՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿՈՄՊԼԵՔՍ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ֆրանսիական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջոցների հաշվին կառուցվող Գյումրի քաղաքի 600 աշակերտական տեղով ֆրանսիական թեքումով դպրոցական համալիրի շինարարության միասնական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայկապալ» բաժնետիրական ընկերությունը։
2. Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայկապալ» բաժնետիրական ընկերությանը` մեկշաբաթյա ժամկետում ապահովել կառուցվող դպրոցական համալիրի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մինչև 1996 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել դպրոցական համալիրի թողարկման նվազագույն ծրագրի իրականացումը, իսկ մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը` ընդհանուր ավարտը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև Ռուսաստանի Դաշնության վարկի ստացումը, դպրոցի շահագործումը ժամանակին ապահովելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայկապալ» բաժնետիրական ընկերությանը` ըստ վարկային պայմանագրի, հատկացնել մինչև 100,0 մլն դրամ անտոկոս վարկ` համաձայն ներկայացվող կատարողականների, ընդ որում, 50 մլն դրամ` մինչև 1996 թվականի օգոստոսի 1-ը, 50 մլն դրամ` մինչև 1996 թվականի օգոստոսի 15-ը` նշելով վարկի ծածկման կարգն ու պայմանները:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` միջոցներ ձեռնարկել դպրոցական համալիրի շինարարության ֆրանսիական կողմի ֆինանսավորումն ապահովելու համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|