«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«11» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 1996 թ. N 211
Քաղ. Երևան
«ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿԱՐԲԱՄԱԶԵՊԻՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հոգեհակ դեղանյութերի խմբին պատկանող կարբամազեպին դեղամիջոցը (200 միլիգրամանոց 30 հազար դեղահաբ)։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել դեղամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներմուծման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 11-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |