«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 1996 թ. N 229
Քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՀԱՅՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՇԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով 1995 թվականի ընթացքում պետական պատվերում ընդգրկված Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի և ՀԱԷԿ-ի օբյեկտների շինարարությանը մատուցած տրանսպորտային ծառայությունների դիմաց կապալառու ձեռնարկությունների կողմից ժամանակին վճարում չկատարելու հանգամանքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայհիդրոէներգաշին» պետական ձեռնարկության «Մեքենայացման և տրանսպորտի» դուստր ձեռնարկությունն ազատել 1996 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված և բյուջե չվճարված տույժերից 40235,9 հազ. դրամի չափով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 26-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |