ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 520-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 520-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2025 թվականի հունիսի 20-ին աշխատանքային այցով Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև թարգմանչական ծառայության և հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը և Վահան Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Արթուր Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ռուբեն Ռուբինյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2025 թվականի հունիսի 20-ին՝ Երևան-Ստամբուլ - Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ վարչապետի

N 520-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ռ. Ռուբինյան   - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Գասպարյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ
Ն. Բաղդասարյան   - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետ
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
Գ. Կալլոշյան   - թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ
Գ. Գալստյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


19.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ