«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«4» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 1996 թ. N 203
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել`
մորֆին հիդրոքլորիդ` 1 գրամանոց (1 տոկոս), 100 հազար սրվակ,
օմնոպոն` 1 գրամանոց (2 տոկոս), 250 հազար սրվակ
ֆենտանիլ` 2 միլիլիտրանոց (0,005 տոկոս), 60 հազար սրվակ թմրադեղերը, որոնց ներկրվող քանակությունները թույլատրելի են Հայաստանի Հանրապետությունում այդ դեղամիջոցների համար գործող թույլատրված չափաքանակների (քվոտաների) սահմաններում։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված թմրադեղերի ներմուծման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 4-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|