«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«15» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 1996 թ. N 173
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 30-ի N 352 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 306 որոշման, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել 280.000 ԱՄՆ-ի դոլար, 1996 թվականի հանրապետական բյուջեի միջոցների հաշվին (Հունաստանի Հանրապետությանը վաճառված դեսպանատան շենքի արժեքից):
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 10-օրյա ժամկետում ավարտել Հունաստանի Հանրապետության դեսպանատան շենքի (Մոսկովյան 22) ազատման աշխատանքները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 30-ի N 352 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 306 որոշման 2-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 15-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|