ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 173
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
15.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«15» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 1996 թ. N 173

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 30-ի N 352 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 306 որոշման, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել 280.000 ԱՄՆ-ի դոլար, 1996 թվականի հանրապետական բյուջեի միջոցների հաշվին (Հունաստանի Հանրապետությանը վաճառված դեսպանատան շենքի արժեքից):

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 10-օրյա ժամկետում ավարտել Հունաստանի Հանրապետության դեսպանատան շենքի (Մոսկովյան 22) ազատման աշխատանքները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 30-ի N 352 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 306 որոշման 2-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 15-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան