«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 1996 թ. N 177
Քաղ. Երևան
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՋՐԱՓԻԻ ԳՅՈՒՂԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով Շիրակի մարզպետ Ա. Գոմցյանի առաջարկությունը պատգամավորների Ջրափիի գյուղխորհրդի նախագահ Ա. Սարգսյանին աշխատանքային պարտականություններն անբավարար կատարելու համար անվստահություն հայտնելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անվստահություն հայտնել Շիրակի մարզի պատգամավորների Ջրափիի գյուղխորհրդի նախագահ Ա. Սարգսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|