«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 1996 թ. N 179
Քաղ. Երևան
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով Գեղարքունիքի մարզպետ Վ. Մովսիսյանի առաջարկությունը պատգամավորների Փոքր Մասրիկի գյուղական խորհրդի նախագահ Գագիկ Սարոյանին աշխատանքային պարտականություններն անբավարար կատարելու համար անվստահություն հայտնելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անվստահություն հայտնել Գեղարքունիքի մարզի պատգամավորների Փոքր Մասրիկի գյուղական խորհրդի նախագահ Գագիկ Սարոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |