«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 1996 թ. N 182
Քաղ. Երևան
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՅՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով Գեղարքունիքի մարզպետ Վ. Մովսիսյանի առաջարկությունը պատգամավորների Այրքի գյուղական խորհրդի նախագահ Մխիթար Պատվականյանին աշխատանքային պարտականություններն անբավարար կատարելու համար անվստահություն հայտնելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անվստահություն հայտնել Գեղարքունիքի մարզի պատգամավորների Այրքի գյուղական խորհրդի նախագահ Մխիթար Պատվականյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|