«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 1996 թ. N 185
Քաղ. Երևան
«ՆԱԻՐԻՏ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական վիճակի բարելավման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունն ազատել հարկերի վճարման սահմանված ժամկետների ուշացման համար 1996 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված տույժերից` 341222.6 հազ. դրամի չափով:
2. «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության` 1996 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված հարկերի` 253357.4 հազ. դրամի չափով, վճարման ժամկետը հետաձգել մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|