«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1996 թ. N 103
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» պետական ձեռնարկությունը՝ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
1.2. «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
1.3. «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 50068 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 50068 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5007 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4622,6 հազ. դրամ։
1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում՝
ա) հաստատել «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
1.8. Սահմանել, որ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
1.9. Սահմանել, որ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազգագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
1.11. Գաղտնի։
2.1. Սեփականաշնորհել «Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության։
2.2. «Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
2.3. «Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 47568 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 38055 հազ. դրամ։
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7611 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 36171 հազ. դրամ:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում՝
ա) հաստատել «Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
2.8. Սահմանել, որ «Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
2.9. Սահմանել, որ «Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Արայի» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արայի» բաց բաժնետիրական ընկերության։
3.2. «Արայի» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
3.3. «Արայի» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 26775 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 21420 հազ. դրամ։
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2142 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1012 հազ. դրամ։
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում՝
ա) հաստատել «Արայի» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
3.8. Սահմանել, որ «Արայի» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
3.9. Սահմանել, որ «Արայի» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արայի» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
4.1. Թույլատրել «Արահետ» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունից վարձակալած 22581 հազ. դրամ արժեքով գույքը։
4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.1. Սեփականաշնորհել «Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության։
5.2. «Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
5.3. «Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 9213 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 7370 հազ. դրամ։
5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1474 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4523 հազ. դրամ։
5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
5.8. Սահմանել, որ «Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.9. Սահմանել, որ «Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
6.1. Թույլատրել «Շինվերանորոգում» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունից վարձակալած 6058,7 հազ. դրամ արժեքով գույքը։
6.2. Վարձակալած գույքի կազմից առանձնացնել ճանապարհը՝ 41,9 հազ. դրամ արժողությամբ, և հանձնել Երևանի քաղաքապետարանի Խորհրդային բաժնի տնօրինությանը։
6.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
7.1. Սեփականաշնորհել «Թումանյանի գլխավորող պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Թումանյանի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. «Թումանյանի գլխավորող պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
7.3. «Թումանյանի գլխավորող պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 4107 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 3285 հազ. դրամ։
7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 657 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 480 հազ. դրամ։
7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում՝
ա) հաստատել «Թումանյանի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
7.8. Սահմանել, որ «Թումանյանի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
7.9. Սահմանել, որ «Թումանյանի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թումանյանի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
8 1. «Շրջհրատի» տպարան» («Պոլիգրաֆիա») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
8.2. «Պոլիգրաֆիա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
8.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 3334 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 2667 հազ. դրամ։
8.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2210,1 հազ. դրամ:
8.5. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.1. Սեփականաշնորհել «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը՝ «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
9.2. «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
9.3. «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2224 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2224 հազ. դրամ:
9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1112 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով։
9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 299,6 հազ. դրամ:
9.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
9.8. Սահմանել, որ «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
9.9. Սահմանել, որ «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կոմերցիոն միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
10.1. «Լճաշենի արտադրական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
10.2. «Լճաշենի արտադրական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
10.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 1639 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 1311 հազ. դրամ։
10.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1582 հազ. դրամ։
10.5. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
11.1. «Արզնու ԻԹԿ» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
11.2. «Արզնու ԻԹԿ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
11.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 1134 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 904 հազ. դրամ։
11.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 147 հազ. դրամ։
11.5. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
12. Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 22֊ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» N 79 որոշման 3,4 կետում «13226» թիվը փոխարինել «3527» թվով, «10580» թիվը՝ «2820» թվով, 3,6 կետում «1058» թիվը փոխարինել «564» թվով, «10000» թիվը՝ «5000» թվով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորhման մասին» N 85 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) որոշմամբ հաստատված N 2 ցանկը լրացնել նոր 40-րդ կետով.
«40. Տեխնիկական կենտրոն, քաղ. Չարենցավան, 5-րդ փող. 5-րդ տուն».
բ) 5,5 5,7 և 5,8 կետերում «150», «120», «150», «120», «15» և «150» թվերը համապատասխանաբար փոխարինել «529», «424», «529», «424», «53» և «53» թվերով։
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 107 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 16,2 կետից հանել «N 4 մասնաճյուղ, Երևան, Շինարարների 11» բառերը.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16,6 կետով.
«16.6. Թույլատրել «Գետակ» ՍՊԸ-ին (Երևան, Շինարարների 11) գնել «Շինանյութ» ֆիրմային խանութ» արտադրական միավորումից վարձակալած գույքը՝ «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով»։
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 8-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |