ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԲԻՏՈՒՄԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/5, մայիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
27.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«27» մայիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 1996 թ. N 159

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԲԻՏՈՒՄԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման կենտրոնական մրցութային խորհրդի առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Հայավտոճան» հանրապետական արտադրական միավորման Հայաստանի մայրուղիների ծրագրի իրականացման գրասենյակի կողմից 11550 տոննա ճանապարհային բիտումի ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի արդյունքների հաստատման մասին մրցութային խորհրդի 1996 թվականի մայիսի 10-ի որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 27-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան