ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2396-Ա |
«13» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՊՈՂՈՏԱ Հ.16/12 ՇԵՆՔ Հ.19 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Նարեկ» ՍՊ ընկերության լ/ա Տաթևիկ Հովհաննիսյանի դիմումը` Տիգրան Մեծի պողոտա հ.16/12 շենքի, սեփականության իրավունքով «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող հ.19 հասարակական տարածքի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 21.04.25թ. հ.23042025-01-0160 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-43803-25 և Ն/28897-25 եզրակացությունները.
1. Տիգրան Մեծի պողոտա հ.16/12 շենքի հ.19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող 689.6քմ մակերեսով հասարակական տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել բնակելի նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|