ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2401-Ա |
«16» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի16.06.2025թ. հ. 2401-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Մաքսիմ Ջումայան |
Նոր Խարբերդի հ.13/97 |
բնակելի տուն |
Երևանի քաղաքապետի 19.06.2024թ. հ.2261-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Նոր Խարբերդի հ.13/97 հասցեում Մաքսիմ Ջումայանի կողմից ինքնակամ իրականացրած կառույցին /բնակելի տուն/ /սեփ. վկ. հ.548431/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 12-րդ փողոց, հ.9/1 |
01113YZNYB5T |
|
|
2 |
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ |
Բագրատունյաց փողոց, հ.44 և հ.44/7 |
հողամաս |
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրատունյաց փողոցի հ.44 և հ.44/7 հասցեներում գտնվող շենք-շինությունների /վկ. հ.27102015-01-0317 և հ.2804702/ զբաղեցրած հողամասերին, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Բագրատունյաց փողոց, հ.44 |
01113SCJRDK3 |
|
|
3 |
Լուսինե Ջալադյան, Սոֆյա և Արման Ասլանյաններ |
Միրաքյան փողոց, հ.42ա |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.11.2022թ. հհ.26753, 26752 և հ.26754 վկայագրերով, Լուսինե Ջալադյանին, Սոֆյա և Արման Ասլանյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Միրաքյան փողոցի հ.42ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Միրաքյան փողոց, հ.42/1 |
01073VHKCXAM |
|
|
4 |
«ԱՌՄՌՈՍՊԼԱՍՏ» ՍՊԸ |
Հ. Թևոսյան փողոց, հ.115/10 |
վարչական շենք |
«ԱՌՄՌՈՍՊԼԱՍՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Թևոսյան փողոցի հ.115/10 հասցեում գտնվող վարչական շենքի /վկ. հ.21122023-01-0104, հող 5814.88քմ և բաժ. հող 1391.98քմ, 31.05.2025թ. կնքված ՝ Հ. Թևոսյան /Ա. Քոչինյան/ փողոցի հ.13/11 հասցեում գտնվող տարածքից /վկ. հ.29112019-01-0260/ սահմանափակ օգտվելու վերաբերյալ կամավոր սերվիտուտի պայմանագիր/ բաժանման հատակագծով առանձնացվող 5901.56քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.115/17 |
010833XSVLMS |
|
|
5 |
Սամվել Թորոսյան |
Վ. Վաղարշյան փողոց, հ.24/3 շենք, հ.16 |
բնակարան |
Սամվել Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Վաղարշյան փողոցի հ.24/3 շենքի հ.16 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.08092022-01-0430 ընդհ. բաժն. 2.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Վաղարշյան փողոց, հ.24/3 շենք, բն.16/1 |
0103323LBMVR |
|
|
6 |
Հովհաննես Բատիկյան |
Ա. Խաչատրյան փողոց, հ.1 շենք, հ.14 |
ավտոտնակ |
Հովհաննես Բատիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Խաչատրյան փողոցի հ.1 շենքի հ.14 հասցեում գտնվող ավտոտնակի /վկ. հ.17102024-01-0045 ընդհ. հող. 19.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 13.16քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.1/10 |
01033LELNURB |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|