ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2400-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2400-Ա

«13» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին և 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

13.06.2025թ.

հ. 2400-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

 

հ/հ

Հաշմանդամի
անունը և ազգանունը

Փոխադրող մեքենայի համարանիշը

Փոխադրող անձը

Արտոնության տրամադրման ժամկետը

1

Գեղամ Նորիկի Ավդիշյան

37 TZ 811

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

2

Հայկ Վահանի Ստեփանյան

21 HK 363

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

3

Գարիկ Արկադիի Ասատուրյան

37 SA 787

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

4

Նորայր Պագրաստանի Խաչատրյան

36 AP 351

փոխադրվում է ինքնուրույն

01.09.2025թ.

5

Գարիկ Սաշայի Զաքարյան

01 PP 010

Սարգիս Զաքարյան

31.12.2025թ.

6

Հայկ Համազասպի Սողոմոնյան

20 QQ 028

Համազասպ Սողոմոնյան

31.12.2025թ.

7

Արմեն Ռաֆիկի Սիմոնյան

70 SS 767

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

8

Լյովա Կարապետի Տեր-Հակոբյան

35 RV 781

Կարեն Տեր-Հակոբյան

31.12.2025թ.

9

Աշոտ Համլետի Հովհաննիսյան

37 HR 170

Թեհմինե Բուռնուսուզյան

31.12.2025թ.

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան