«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1996 թ. N 143
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱԴԵՂԵՐ ԳՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը և թույլատրել նրան «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության միջոցով գնել 40 մլն դրամ արժողությամբ թմրադեղեր` պահպանելով Հայաստանի Հանրապետության տարածքում այդ թմրադեղերի համար գործող թույլատրված չափաքանակները (քվոտաները):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 30-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |