«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«19» ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 1996 թ. N 117
Քաղ. Երևան
ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1996 թվականի սեպտեմբեր ամսին Երևանում անցկացվելիք շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի, ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի և նախաօլիմպիական փառատոնի մասնակիցներին, օլիմպիադայի կազմակերպական կոմիտեի ներկայացրած ցուցակների համաձայն, անվճար տալ Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 19-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |