ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի Հ.2305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2384-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2384-Ա

«13» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի Հ.2305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Մխիթար Դանիելյանի 10.06.2025թ. հ.Դ-61532-25 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 9-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.2305-Ա որոշման հավելվածի 4-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

13.06.2025թ.

հ. 2384-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի

քաղվածքի ծածկագիրը

Փոս-տա-յին դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Նարինե Հայրապետյան

Տերյան փողոց, հ.19 շենք, հ.32

տարածք

Նարինե Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Տերյան փողոցի հ.19 շենքի հ.32 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.18042022-01-0038/ բաժանման հատակագծով առանձնացվող 124.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Տերյան փողոց, հ.19 շենք, շինություն հ.32/1

01063EMUANTN

 

2

Մխիթար Դանիելյան

/լիազորված անձ/

Արմեն Վարդանյան

Քանաքեռ 12-րդ փողոց, հ.41

հողամաս

Արմեն Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռ 12-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.26052025-01-0342/ բաժանման հատակագծով առանձնացվող 800.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Քանաքեռ 12-րդ փողոց, հ.41/1

01123Z2JY4RG

 

3

Արմեն, Հովհաննես և Լուսիկ Անտոնյաններ

Դ. Վարուժան թաղամաս, հ.5/3

 

բնակելի տուն

Արմեն, Հովհաննես և Լուսիկ Անտոնյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Դ. Վարուժան թաղամասի հ.5/3 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.29042025-01-0217, սեփ. հող 106.7քմ և բաժ. հող 2.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 49.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դ. Վարուժանի թաղամաս, հ.4/9

01023AHGJWS4

 

4

Արմեն, Հովհաննես և Լուսիկ Անտոնյաններ

Դ. Վարուժան թաղամաս, հ.5/3

բնակելի տուն

Արմեն, Հովհաննես և Լուսիկ Անտոնյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Դ. Վարուժան թաղամասի հ.5/3 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.29042025-01-0217, սեփ. հող 95.28քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 51.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դ. Վարուժանի թաղամաս, հ.4/10

01023PWEMRTD

 

5

Երվանդ Մարկոսյան

/լիազորված անձ/

Վարդան Ֆարմանյան

Ավան 3-րդ փողոց, հ.23/1

բնակելի տուն

Անշարժ գույքի բաժանման 05.06.2025թ. հ.4266 պայմանագրով, Վարդան Ֆարմանյանին անցած՝ Ավան 3-րդ փողոցի հ.23/1 հասցեում գտնվող 55.6քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ավան 3-րդ փողոց, հ.23/2

01023KCQVJPN

 

6

Հասմիկ Հակոբյան

Գ. Չաուշի փողոց, հ.14/3 շենք, հ.39

բնակարան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 31.10.2023թ. հ.ԵԱԴԴ/0180/02/11 վճռով, Հասմիկ Հակոբյանի սեփականության իրավունքը ճանաչված՝ Գ. Չաուշի փողոցի հ.14/3 շենքի հ.39 հասցեում գտնվող 44.71քմ մակերեսով բնակարանին տրամադրել հասցե՝ Գևորգ Չաուշի փողոց, հ.14/3 շենք, բն.39/2

01013LCDGTTX

 

7

Կարեն Դարբինյան

/լիազորված անձ/

Կարինե Հովհաննիսյան

Վարդանանց փողոց, հ.5ա շենքի բակ

ստորգետնյա ավտոտնակ

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 15.05.2025թ. հ.7538 վկայագրով, Կարինե Հովհաննիսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վարդանանց փողոցի հ.5ա շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին տրամադրել հասցե՝ Նալբանդյան փողոց, հ.50/17

01063MDPKPKM

 

8

Հայկ Գասպարյան

/լիազորված անձ/

Սամվել Գասպարյան

/սեփականատեր/

16-րդ թաղամաս, հ.44 շենք, հ.79

բնակարան

Սամվել Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.44 շենքի հ.79 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.15052025-01-0371 ընդհ. բաժն. 1.55քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.52քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.44 շենք, բն.79/1

01013GSNKFMD

 

9

Եղիա Խաչիկյան

/լիազորված անձ/

Հարություն Խաչիկյան

/սեփականատեր/

Մ. Գոշի փողոց, հ.9

հողամաս

Հարություն Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Գոշի փողոցի հ.9 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ. վկ. հ.1362910/ բաժանման հատակագծով առանձնացվող 180.09քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Մ. Գոշի փողոց, 1-ին նրբանցք, հ.4

01073JTQTSQ3

 

10

Էմմա Զադիկյան

Մ. Մելիքյան փողոց, հ.13ա

բնակելի տուն

Անշարժ գույքի նվիրատվության 04.06.2025թ. հ.5216 պայմանագրով Էմմա Զադիկյանին նվիրած, Մ. Մելիքյան փողոցի հ.13ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Մ. Մելիքյան փողոց, նրբանցք, հ.15

01123AYZNGPW

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան