«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 1996 թ. N 115
Քաղ. Երևան
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել Տավուշի շրջխորհրդի գործկոմի միջնորդությունը և Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուրի գյուղխորհրդի տնօրինության տակ գտնվող վարելահողերից 120 հեկտար հատկացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Ներքին Կարմիր աղբյուրի պետական սերմնաբուծական տնտեսությանը` գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին անհրաժեշտ բարձր վերարտադրության սերմնանյութերով ապահովելու համար:
2. Հողամասի օգտագործման իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 17-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|