ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 115
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
17.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«17» ապրիլի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 1996 թ. N 115

Քաղ. Երևան

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել Տավուշի շրջխորհրդի գործկոմի միջնորդությունը և Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուրի գյուղխորհրդի տնօրինության տակ գտնվող վարելահողերից 120 հեկտար հատկացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Ներքին Կարմիր աղբյուրի պետական սերմնաբուծական տնտեսությանը` գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին անհրաժեշտ բարձր վերարտադրության սերմնանյութերով ապահովելու համար:

2. Հողամասի օգտագործման իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 17-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան