«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 1996 թ. N 78
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտման և իրանական կողմին փոխանցվելիք գումարի ապահովման, ինչպես նաև խորվաթական «Ինետեկ» ֆիրմայի Հայկական ԱԷԿ-ում կատարած աշխատանքների դիմաց առաջացած 443,0 մլն դրամ (1058,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք) պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեում նախատեսել Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվող Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կապիտալ շինարարության աշխատանքների ծախսերը»։
Այդ կապակցությամբ որոշման 5-րդ կետը համարել 6-րդ կետ.
բ) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում են)։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայկական ԱԷԿ-ին հատկացնել 200,0 մլն դրամ՝ 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 15-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
|
NN ը/կ |
Ֆինանսավորման աղբյուրը |
Ընդա-մենը
|
այդ թվում՝ արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարու-թյունում հանրապետության մասնաբաժինը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Ընդամենը |
37234,0 |
660,0 | |
|
|
այդ թվում` |
|
|
| 1. | Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին |
10440,0 |
660,0 |
|
2. |
Համաշխարհային բանկի վարկերի հաշվին |
14500,0 |
__ |
|
3. |
Եվրոպական բանկի վարկերի հաշվին |
11494,0 |
__ |
|
4. |
Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին |
800,0 |
__ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
|
NN ը/կ |
Պատվիրատուի օբյեկտի |
Պետական բյուջեից կապիտալ ներդրումները. |
այդ թվում՝ վարկերի հաշվին նախատեսվող |
Շահագործ-ման |
Օբյեկտների շահագործման հանձնման ժամկետն ըստ եռամսյակների |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Ընդամենը |
10440,0 |
660 |
___ |
___ | |
|
այդ թվում՝ |
|||||
| 1. ՀՀ էներգետիկայի նախարարություն |
6067 |
210 |
___ |
___ | |
| ՀԱԷԿ |
1257**** |
___ |
3 ջրավազան |
IV | |
| Հրազդանի ՊՇԷԿ |
2724 |
___ |
300 մգվ |
IV | |
| Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ |
1676 |
___ |
92 կմ |
IV | |
| էներգետիկայի օժանդակության ծրագիր |
210 |
210 |
___ |
___ | |
|
Հերհերի ՀԷԿ |
200* |
___ |
___ |
___ | |
|
2. ՀՀ գյուղատնտեսության և |
450 |
250 |
___ |
___ | |
| Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա | 200 |
___ |
___ |
___ | |
| Ոռոգման ցանցերի վերակառուցում |
250 |
250 |
___ |
___ | |
| 3. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն | 1200 |
___ |
___ |
___ | |
| Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա հակասողանքային աշխատանքներ | 600 |
___ |
___ |
___ | |
| Երևան քաղաքի մետրոպոլիտեն | 600** |
___ |
___ |
III | |
| 4. ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն | 200 | 200 |
___ |
___ | |
|
Բնակարանային շինարարություն (արտաքին հաղորդակցուղիներ՝ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար) |
200*** |
200 |
ջրատար՝ 29,3 կմ կոյուղի՝ 21,5 կմ էլ. գիծ՝ 30,6 կմ |
IV
IV
IV | |
| 5. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտե | 750 |
___ |
___ |
___ | |
| Բնակարանային շինարարություն | 350 |
___ |
1174 քառ. մ |
___ | |
|
այդ թվում՝ |
|||||
|
բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ |
100 |
___ |
___ |
___ | |
| բ/շ N 1, 2, Կորյուն-Նալբանդյան փող. | 120 |
___ |
1174 քառ. մ |
IV | |
|
բ/շ N 1, Ֆրիկի փող. |
70 |
___ |
___ |
___ | |
|
բ/շ N 1, 2, հանրապետական մարզադաշտի տարածք |
60 |
___ |
___ |
___ | |
| Դավթաշենի կամուրջ | 400 |
___ |
___ |
___ | |
| 6. ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
|
||||
| Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում | 73 |
___ |
___ |
___ | |
| 7. 8. 9. Գաղտնի |
___ |
___ |
___ |
___ |
__________________
* Ենթակա է վերադարձման Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության կողմից վարկն ստանալուց hետո
** Ենթակա է ավելացման փաստացի կատարողականների հիման վրա
*** Ենթակա է ավելացման նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումից հետո
**** Ենթակա է ավելացման Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.08.1996, N 232 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|