ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/3, մարտ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
01.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«1» փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 1996 թ. N 78

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտման և իրանական կողմին փոխանցվելիք գումարի ապահովման, ինչպես նաև խորվաթական «Ինետեկ» ֆիրմայի Հայկական ԱԷԿ-ում կատարած աշխատանքների դիմաց առաջացած 443,0 մլն դրամ (1058,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք) պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեում նախատեսել Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվող Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կապիտալ շինարարության աշխատանքների ծախսերը»։

Այդ կապակցությամբ որոշման 5-րդ կետը համարել 6-րդ կետ.

բ) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում են)։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայկական ԱԷԿ-ին հատկացնել 200,0 մլն դրամ՝ 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 15-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1996 թ. 
փետրվարի 2-ի N 30 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

 

NN ը/կ

Ֆինանսավորման աղբյուրը

Ընդա-մենը
(մլն դրամ)

 

այդ թվում՝

արտասահմանյան

վարկերի հաշվին

նախատեսվող

շինարարու-թյունում

հանրապետության

մասնաբաժինը

1

2

3

4

  

Ընդամենը

37234,0

660,0

 

այդ թվում`

 

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին

10440,0

660,0

2.

Համաշխարհային բանկի վարկերի հաշվին

14500,0

__

3.

Եվրոպական բանկի վարկերի հաշվին

11494,0

__

4.

Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին

800,0

__

Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1996 թ. 
փետրվարի 2-ի N 30 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

NN ը/կ

Պատվիրատուի օբյեկտի
անվանումը

Պետական բյուջեից

կապիտալ ներդրումները.
ընդամենը 
(մլն դրամ)

այդ թվում՝
արտասահմանյան

վարկերի հաշվին նախատեսվող
շինարարությունում հանրապետության
մասնաբաժինը

Շահագործ-ման
հանձնվող օբյեկտների հզորություն-ները

Օբյեկտների շահագործման հանձնման ժամկետն ըստ եռամսյակների

1

2

3

4

5

6

 

Ընդամենը

10440,0

660

___

___

 

այդ թվում՝

       
  1. ՀՀ էներգետիկայի նախարարություն

6067

210

___

___

  ՀԱԷԿ

1257****

___

3 ջրավազան

IV

  Հրազդանի ՊՇԷԿ

2724

___

300 մգվ

IV

  Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ

1676

___

92 կմ

IV

  էներգետիկայի օժանդակության ծրագիր

210 

210

___

___

 

Հերհերի ՀԷԿ

200*

___

___

___

 

2. ՀՀ գյուղատնտեսության և
պարենի
նախարարություն

450

250

___

___

  Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա 200

___

___

___

  Ոռոգման ցանցերի վերակառուցում

250

250

___

___

  3. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն 1200

___

___

___

  Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա հակասողանքային աշխատանքներ 600

___

___

___

  Երևան քաղաքի մետրոպոլիտեն 600**

___

___

III

  4. ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն 200 200

___

___

 

Բնակարանային շինարարություն (արտաքին հաղորդակցուղիներ՝ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար)

 

200***

 

200

ջրատար՝ 29,3 կմ կոյուղի՝

21,5 կմ

էլ. գիծ՝

30,6 կմ

IV

 

IV

 

IV

  5. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտե 750

___

 

___

 

___

  Բնակարանային շինարարություն 350

___

1174 քառ. մ

___

 

այդ թվում՝

       
 

բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ

100

___

___

___

  բ/շ N 1, 2, Կորյուն-Նալբանդյան փող. 120

___

1174 քառ. մ

IV
 

բ/շ N 1, Ֆրիկի փող.

70

___

___

___

 

բ/շ N 1, 2, հանրապետական

մարզադաշտի տարածք

60

___

___

___

  Դավթաշենի կամուրջ 400

___

___

___

  6. ՀՀ քաղաքաշինության նախարարություն    

 

 
  Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում 73

___

___

___

  7. 8. 9. Գաղտնի

___

___

___

___

__________________

* Ենթակա է վերադարձման Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության կողմից վարկն ստանալուց hետո

** Ենթակա է ավելացման փաստացի կատարողականների հիման վրա

*** Ենթակա է ավելացման նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումից հետո

**** Ենթակա է ավելացման Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին

 

Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ