«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ապրիլի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 1996 թ. N 113
Քաղ. Երևան
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՀԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԴՈՒՐՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունը, համաձայնել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի` դիրիժոր Օհան Խաչատուրի Դուրյանին որպես պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածություն հատկացված Սայաթ-նովայի փողոցի 4 շենքի 1ա չորս սենյականոց բնակարանը բացառության կարգով սեփականաշնորհելու վերաբերյալ առաջարկությանը:
2. Երևանի քաղաքապետարանին` իրականացնել նշված բնակարանի սեփականաշնորհումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 16-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|