|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 1996 թ. N 97
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի 1996 թվականի բյուջեն. եկամուտների գծով` 22739,9 մլն դրամ, ծախսերի գծով` 22739,9 մլն դրամ (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին`
ա) ապահովել հիմնադրամի բյուջեի եկամուտների հավաքագրումն ու դրանց համամասնական ծախսումը.
բ) 1996 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զեկուցել հիմնադրամի բյուջեի եկամուտների կատարողականի մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 3-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
|
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ
|
NN ը/կ |
|
Գումարը (մլն դրամ) |
|
1 |
2 |
3 |
|
Եկամուտներ | ||
| 1. 1995-1996 թթ. տեղափոխվող միջոցներ |
1209,4 | |
| 2. Աշխատանքի վարձատրությանն ուղղված և դրան հավասարեցված միջոցներից սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ` ընդամենը |
18530,5 | |
|
այդ թվում` |
||
|
ա) բյուջետային ոլորտ |
4128,5 | |
|
բ) ոչ բյուջետային ոլորտ |
14402,0 | |
| 3. Անհատ ձեռներեցներից և մասնավոր հատվածից գանձվող սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ |
1700,0 | |
| 4. Գյուղացիական տնտեսություններից գանձվող սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ | 1300,0 | |
|
Ընդամենը եկամուտներ |
22739,9 | |
|
Ծախսեր | ||
| 1. Կենսաթոշակներ |
19548,0 | |
| 2. Թաղման նպաստներ |
740,3 | |
| 3. «Հայփոստ» ՊՁ-ի ծառայության ծախսեր (1,7 տոկոս) |
348,6 | |
| 4. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման հետ կապված ծախսեր` ընդամենը |
1411,0 | |
|
այդ թվում` |
||
|
ա) գործազրկության նպաստներ |
1382,4 | |
|
բ) այլ ծախսեր |
5,0 | |
|
գ) խնայբանկերի միջոցով նպաստների վճարման ծառայությունների ծախսեր (1,7 տոկոս) |
23,6 | |
| 5. Սոցիալական ապահովագրության միջազգային ասոցիացիային անդամակցության անդամավճար |
4,0 | |
| 6. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի համակարգի և զբաղվածության ծառայությունների ապարատների պահպանման ու զարգացման ծախսեր (եկամուտների մինչև 1,5 տոկոսի չափով) |
339,2 | |
| 7. Պահուստային ֆոնդ |
348,8 | |
|
Ընդամենը ծախսեր |
22739,9 | |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|