«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 1996 թ. N 183
Քաղ. Երևան
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՍՈԹՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով Գեղարքունիքի մարզպետ Վ. Մովսիսյանի առաջարկությունը պատգամավորների Սոթքի գյուղական խորհրդի նախագահ Էվրիկ Կարախանյանին աշխատանքային պարտականություններն անբավարար կատարելու համար անվստահություն հայտնելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անվստահություն հայտնել Գեղարքունիքի մարզի պատգամավորների Սոթքի գյուղական խորհրդի նախագահ Էվրիկ Կարախանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|