ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 100
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
10.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«10» ապրիլի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 1996 թ. N 100

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել`

ֆենտանիլ` 50 միլիլիտրանոց (50 մգ/1 մլ), 100 սրվակ.

մորֆին սուլֆատ` 20 միլիլիտրանոց (500 մգ/20 մլ), 100 սրվակ.

պենտազոցին` 1 միլիլիտրանոց (30 մգ/1 մլ), 200 սրվակ

թմրադեղերը, որոնց ներկրվող քանակությունները թույլատրելի են Հայաստանի Հանրապետությունում այդ դեղանյութերի համար գործող թույլատրված չափաքանակների (քվոտաներ) սահմաններում։

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղանյութերի ներմուծման անվտանգությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 10-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան