ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕՇԱՐԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 74
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/3, մարտ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
05.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«5» մարտի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1996 թ. N 74

Քաղ. Երևան

 

«ՕՇԱՐԱԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Օշարակ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել մրցույթով։

2. «Օշարակ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ֆիրմային խանութ N 1 (Երևան, Մ. Մաշտոցի 24), ֆիրմային խանութ N 2 (Երևան, Աբովյան 171), ֆիրմային խանութ N 3 (Երևան, Մ. Մաշտոցի 39/1) և «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով սեփականաշնորհել դրանք աշխատավորական կոլեկտիվներին։

3. «Օշարակ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։

4. Մրցութային հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա պայմանների մասին տեղեկատվություն։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 5-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Կ Ա Զ Մ

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ
շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և
ապապետականացման միջգերատեսչական պետական
հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Միրզոյան - Երևանի քաղաքապետ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի
տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության
նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան

- ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և
ապապետականացման վարչության պետի
առաջին տեղակալ

Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության 
նախարարի տեղակալ
Դ. Մալխասյան

- ՀՀ արդարադատության նախարարության 
վարչության պետ