ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/3, մարտ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
05.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«5» մարտի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1996 թ. N 75

Քաղ. Երևան

 

ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրապետության խաղողագործության ներկա վիճակից, ինչպես նաև խաղողի այգետարածքների պահպանման, ավելացման և ճյուղի զարգացման անհրաժեշտությունից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Խաղողի այգիների 1996 թվականի հողի հարկի դրույքաչափը սահմանել դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 7,5 տոկոսի չափով։

2. Սահմանել, որ 1996 թվականին պետական պահուստային ֆոնդի հողերի կազմի մեջ մտնող խաղողի այգիների վարձակալական վճարի չափը չի կարող ցածր լինել հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 7,5 տոկոսից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան