|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1996 թ. N 102
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման եվ վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Էրեբունի» ՏԱԱՄ գլխամասային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Էրեբունի» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Էրեբունի» ՏԱԱՄ գլխամասային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Էրեբունի», «Նոյ», «Հայաստան» ֆիրմային խանութները և դրանք սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվներին «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:
1.3. «Էրեբունի» ՏԱԱՄ գլխամասային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 311735 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 249390 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 24939 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 68472 հազ. դրամ:
1.7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Էրեբունի» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Էրեբունի» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Էրեբունի» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էրեբունի» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
2.1. Սեփականաշնորհել «Քանաքեռ» կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Քանաքեռ» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Քանաքեռ» կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3. «Քանաքեռ» կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 251600 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 201280 հազ. դրամ:
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 20128 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 151221 հազ. դրամ:
2.7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Քանաքեռ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Քանաքեռ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Քանաքեռ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Քանաքեռ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը.
3.1. Թույլատրել «ՇՎՎ» ՍՊԸ-ին դնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած 43816 հազ. դրամ արժեքով գույքը.
3.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.1. «Փոշեմետալուրգիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
4.2. «Փոշեմետալուրգիա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.3. «Փոշեմետալուրգիա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ստանդարտ» ՍՊԸ-ին վարձակալության տրված 1495 հազ. դրամ արժեքով գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել վարձակալին:
4.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 23546 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 18837 հազ. դրամ:
4.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8760 հազ. դրամ:
4.6. Գույքի գնումն իրականացնել 2 ամսում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.1. Թույլատրել «Ստանդարտ» ՍՊԸ-ին գնել «Փոշեմետալուրգիա» փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած 1495 հազ. դրամ արժեքով գույքը:
5.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.1. Թույլատրել «Աթենք» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությունից վարձակալած 6140 հազ. դրամ արժեքով գույքը:
6.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.1. Սեփականաշնորհել «Գյումրիի ՇՄՇ» պետական ձեռնարկությունը` «Գյումրիի ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
7.2. «Գյումրիի ՇՄՇ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
7.3. «Գյումրիի ՇՄՇ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 5860 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 5860 հազ. դրամ:
7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 586 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8709 հազ. դրամ:
7.7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին, մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Գյումրիի ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.8. Սահմանել, որ «Գյումրիի ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.9. Սահմանել, որ «Գյումրիի ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի ՇՄՇ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
8.1. Սեփականաշնորհել «Կարճևանի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը, բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կարճևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. «Կարճևանի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
8.3. «Կարճևանի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող է օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1944 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1555 հազ. դրամ:
8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1555 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 77 հազ. դրամ:
8.7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Կարճևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.8. Սահմանել, որ «Կարճևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8.9. Սահմանել, որ «Կարճևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կարճևանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
9.1. Հավանություն տալ TACIS ծրագրի MACF գրասենյակի կողմից «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ՓԲԸ-ի սեփականաշնորհման մասին առաջարկությանը (կցվում է)` որպես վերակազմավորման և սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքների ծրագիր:
9.2. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` սահմանել վերակազմավորման աշխատանքների բովանդակությունը և վերահսկել կատարման ընթացքը:
9.3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` ստեղծել աշխատանքային խումբ և իրականացնել վերակազմավորումը` առանձնակի ուշադրությամբ հետևելով ստեղծվող անկախ ընկերությունների միջև գույքի նպատակային բաշխմանը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 8-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
1. Չարենցավանի հաստոցաշինական գործարանի ուսումնասիրությունը հանգեցնում է այն եզրակացության, որ գործարանը նպատակահարմար չէ սեփականաշնորհել իր ներկա ձևով: Արտադրանքի բազմազանությունը և պարտքերը կվանեն հավանական ներդրողներին:
2. Արտադրական պոտենցիալը զարգացնելու և աշխատատեղերը պահպանելու համար հարկավոր է վստահություն ներշնչել և ընդգրկել արտասահմանյան գործընկերների:
3. Այդ նպատակով առաջարկվում է սեփականաշնորհման հետևյալ լուծումը.
Չարենցավանի հաստոցաշինական գործարանի (որի 80%-ը պատկանում է Պետությանը, իսկ 20%-ը` Կոլեկտիվին) հիման վրա ստեղծել մի մասնավոր ընկերություն` Հոլդինգ, և հետո այդ Հոլդինգի մի քանի դուստր ձեռնարկություններ` մասնավոր, անկախ ընկերություններ:
4. Սեփականաշնորհումը կընթանա հետևյալ փուլերով.
4.1. Կստեղծվի մի Հոլդինգ, որի հիմնադրային կապիտալը, ըստ մեր հաշվարկների, պետք է լինի 854 միլիոն դրամ (որի 80%-ը կպատկանի Պետությանը, իսկ 20%-ը` Կոլեկտիվին): Այս Հոլդինգը կլինի մասնավոր ընկերություն, որի մեջ Պետությունը կունենա իր մասնակցությունը: Հոլդինգը հանդիսանում է իրավաբանական անձ, իր Կանոնադրությամբ և իր հիմնադրային կապիտալին համապատասխան բաժնետոմսերի քանակով:
4.2. Ըստ գործարանի տարբեր գործունեությունների (հաստոցների, ալրաղացների, վառարանների և այլն արտադրություն) աստիճանաբար կստեղծվեն անկախ ընկերություններ, որոնց յուրաքանչյուրին կփոխանցվի Հոլդինգի անշարժ գույքի որոշ մասը (շենքեր, սարքավորումներ): Այս փոխանցված մասը իրենից կներկայացնի Հոլդինգի մասնակցությունը անկախ ընկերության մեջ: Անկախ ընկերության հիմնադրային կապիտալը բաղկացած կլինի Հոլդինգի գույքային մասնակցությունից և ներդրողների դրամական մասնակցությունից, որը ուղղակիորեն կմտնի ընկերության դրամարկղը: Այսպիսով, կստեղծվեն մասնավոր, անկախ ընկերություններ, որոնց մեջ գործարանի աշխատողները կընդգրկվեն ըստ իրենց մասնագիտության:
Այժմյան գործարանի պարտքերը կմնան Հոլդինգում: Անկախ ընկերությունները համարժեք կլինեն նոր ստեղծված, առանց պարտքերի ձեռնարկությունների, որոնց համար հնարավոր կլինի գտնել ներդրողների:
Պետությունը և Կոլեկտիվը կլինեն միայն Հոլդինգում (համապատասխանաբար 80% և 20% մասնակցությամբ): Անկախ ընկերությունների կապիտալի մեջ Հոլդինգի անունն է, որ կերևա և ոչ թե Պետության և Կոլեկտիվի (Հոլդինգն է, որ ներդրումներ է կատարում անկախ ընկերություններում և ոչ թե Պետությունն ու Կոլեկտիվը): Հետևաբար, Չարենցավանի հաստոցաշինական գործարանի բանվորը, որն այժմ աշխատում է մի անկախ ընկերությունում իր սերտիֆիկատը ներդրած կլինի Հոլդինգում, բայց ոչ այն անկախ ընկերությունում, որտեղ ինքն աշխատում է:
Ներդրողներ գտնելու համար բաց կթողնվեն առաջարկությունների կոչեր և ընտրություն կկատարվի պատասխանողների միջև: Ներդրողները պետք է հնարավորություն ունենան վերահսկող բաժինը (51% կամ ավել) ունենալու ստեղծվող ընկերություններում:
Անկախ ընկերությունները կգրանցվեն որպես բաժնետիրական ընկերություններ, իրենց կանոնադրությամբ:
Հոլդինգը իր պարտքերը (300 միլիոն դրամ) փակելու համար անկախ ընկերություններին կվաճառի իր պահեստներում գտնվող ապրանքները (հումք, զանազան մասեր), քանի որ անկախ ընկերություններն արդեն ունեն կանխիկ գումար` գործընկերների ներդրումների շնորհիվ: Պահեստներում գտնվող ապրանքների արժեքը (ըստ գործարանի հաշվապահության տվյալների) գնահատվում է 200 միլիոն դրամ: Սակայն Հոլդինգը դրանք կվաճառի շուկայական գներով, որոնք անհամեմատ ավելի բարձր են, քան հաշվապահությունում առկա գները:
Բոլոր անկախ ընկերությունների ստեղծվելուց հետո Հոլդինգը այլևս չի ունենա ոչ անշարժ գույք, ոչ պարտքեր: Այն կվերածվի ֆինանսական Հոլդինգի` անկախ ընկերություններում ունենալով ֆինանսական մասնակցություն:
4.3. Պետությունը կսկսի վաճառել Հոլդինգում իր մասնակցությունը (հիմնադրային կապիտալի 80%-ը):
Այսպիսով, կավարտվի սեփականաշնորհման գործընթացը և գործարանի աշխատողների մեծամասնությունը ապահովված կլինի աշխատանքով:
Ծանոթություն:
Նկատի ունենալով հաստոցաշինության կարևորությունը փորձնական կոնտակտներ են իրականացվել Եվրոպական հաստոցաշինարարների հետ: Նրանց կողմից առկա է գործնական հետաքրքրություն և ցանկություն, որ առաջարկությունների կոչը անպայման իրենց էլ ներկայացվի:
Մ. Վինցո