|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 1996 թ. N 71
քաղ. Երևան
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության մշակած ագրարային քաղաքականության հիմնադրույթներին*:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա և հեռանկարային նպատակային ծրագրերը մշակելիս հաշվի առնել ագրարային քաղաքականության հիմնադրույթները:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` համատեղ մշակել և իրականացնել ագրարային գործունեությունը կարգավորող տեղայնացված ծրագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 29-ից:
____________
* Հիմնադրույթները չեն բերվում:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|