ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2302-Ա |
«09» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի Հ.1597-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1.Երևանի քաղաքապետի 2025 թվականի ապրիլի 28-ի «Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 7-ի հ.1532-Ա, օգոստոսի 15-ի հ.2943-Ա և դեկտեմբերի 23-ի հ.4778-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Եր.Քոչարի փողոցի հ.5/2 շենքի անշարժ գույքի զբաղեցրած հողամասերի համար կնքված վարձակալության պայմանագրերը միավորելու, պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.1597-Ա որոշման մեջ /այսուհետ՝ Որոշում/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանի 1-ին պարբերությունում՝ «151.1քմ» բառերը փոխարինել «150.1քմ» բառերով.
2) Որոշման նախաբանի 1-ին և 2-րդ պարբերություններում ՝«Եր.Քոչարի փողոցի հ.5/2 հասցեում գտնվող հասարակական /խանութ/ նշանակության» բառերը փոխարինել «Եր.Քոչարի փողոցի հ.5/2 հասցեում գտնվող հասարակական /խանութ/ նշանակության շինության» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|