ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2281-Ա |
«09» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ՀՐ.ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.1 ՇԵՆՔ Հ.127 ՀԱՍՑԵՈՒՄ «ՀՈՎՍԵՓ ԵՎ ՈՐԴԻ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.04.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՇԵՄՔ» ՍՊԸ-ի կողմից 01.11.2024թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով Հր.Ներսիսյան փողոց հ.1 շենք հասցեի բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 03.02.2022թ. հ.ԱՏ-03022022-01-0442 տեղեկանքը, Հր.Ներսիսյան փողոց հ.1 շենք հասցեի բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինքնակամ կառույցների չափերի մասին «Մարգարիտ Նիտալյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի սխեման և շինությունների բնութագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած իրավաբանական անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (14.12.2022թ. հ.Դ-120427-22, 21.03.2023թ. հ.Դ-33580-23, 23.08.2023թ. հ.Դ-103963-23, 05.10.2023թ. հ.Դ-122783-23, 05.09.2024թ. հ.Դ-112852-24, 06.11.2024 հ.Դ-141617-24, 28.11.2024թ. հ.Դ-151499-24, 11.12.2024թ. հ.Դ-157386-24).
1. Երևան, Արաբկիր, Հր.Ներսիսյան փողոց հ.1 շենք հ.127 հասցեում «Հովսեփ և Որդի» ՍՊԸ-ի կողմից (գրանցման համարը 264.040.02432 տրված 05.03.1996թ.) ինքնակամ իրականացված 45.2 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական անտրեսոլ)) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.12.2011թ. հ.2882416 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 555147 (հինգ հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|