ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2315-Ա |
«09» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԹԱՇԵՆԻ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԱՐԱԼ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ, ՈՐՊԵՍ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարալ Դուրգարյանի դիմումը՝ Դավթաշենի 2-րդ թաղամասին հարող տարածքում տնամերձ հողամաս հատկացնելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի ՎԴ/9326/05/20 վարչական գործով 2022 թվականի ապրիլի 27-ի վճիռը, որով պարտավորեցվել է Երևան համայնքին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Մարալ Դուրգարյանին, որպես բռնադատվածի, Երևան քաղաքում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար սեփականության իրավունքով անհատույց տրամադրել տնամերձ հողամաս, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2025 թվականի փետրվարի 26-ի հ.ԴԳ-1432, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2025 թվականի փետրվարի 20-ի հ.ՄՇ/5581, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի փետրվարի 25-ի հ.53/53.13/1175-2025, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 2025 թվականի փետրվարի 25-ի հ.393/25-1 գրությունները, Մարալ Դուրգարյանի համաձայնությունը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում, (հողամասի ծածկագիրն է՝ 01-004-082-001, որը ներառված է Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մայիսի 3-ի հ.446-Ն որոշման մեջ, հավելվածի հ.21575 տող):
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.259-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 53-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի ՎԴ/9326/05/20 վարչական գործով 2022 թվականի ապրիլի 27-ի վճիռը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության 2022 թվականի հունիսի 6-ի հ.Ն/9966-22, 2022 թվականի հուլիսի 28-ի հ.Դ-17679-22, 2024 թվականի հուլիսի 31-ի հ.Դ-93532-24 գրությունները, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի ապրիլի 29-ի հ.Ն/22903-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Դավթաշենի 2-րդ թաղամասին հարող տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 400.0քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 400.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Դավթաշենի 2-րդ թաղամասին հարող տարածքում գտնվող՝ 400.0քմ մակերեսով հողամասին տրամադրել «Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.6/20» հասցեն:
4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 400.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
5. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի ՎԴ/9326/05/20 վարչրական գործով 2022 թվականի ապրիլի 27-ի վճիռը, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.6/20 հասցեում գտնվող 400.0քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց օտարել /նվիրել/ Մարալ Դուրգարյանին (այսուհետ նվիրառու)՝ որպես սեփականություն:
6. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, լիազորել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարալ Դուրգարյանի հետ կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր:
7. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշումից բխող իրավունքի պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, հողամասի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, հասցե տրամադրելու, օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը, ինչպես նաև այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Մարալ Դուրգարյանի կողմից.
2) հողամասի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3) համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2025 թվականի փետրվարի 26-ի հ.ԴԳ-1432 գրության քննարկվող տարածքի հարևանությամբ անցնում են «Դավթաշեն 1,2» 110կվ օդային գծերը, ինչի պարագայում շինարարական աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի հ.523-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների 4-րդ գլխի 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 110կվ օդային գծի պահպանության կանոնները՝ ուղեգծի յուրաքանչյուր կողմերի եզրային գծերից 20մ հեռավորությունը:
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին:
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|